Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Ինչ ուտել աշնանը. մասնագետների խորհուրդները

Ինչ ուտել աշնանը. մասնագետների խորհուրդները

Աշնանը օրգանիզմի իմունային համակարգը թուլանում է: Այս շրջանում վիտամինները մեծ դեր են խաղում առողջության պահպանման և օրգանիզմի դիմադրողականության բարձրացման հարցում: Ինչ վիտամիններ օգտագործել օրգանիզմին պաշտպանության համար:

Աշնանն ամենաշատը В1 և В6 վիտամիների պակաս է զգացվում: В1 վիտամինի պակասի դեպքում թուլանում է հիշողությունը, նվազում է ընկալելու կարողությունը, մարդը դառնում է անտարբեր, նյարդային, տառապում է անքնությամբ: В1 վիտամին կա աշորայի հացում, վարսակաձավարում, խոզապուխտում, ընկույզում, խմորիչում:

В6 –ը իմունային համակարգի համար լավագույն վիտամինն է: Այն առկա է ցորենում, աշորայում, բանջարեղենում, մսի, ձկան մեջ, կաթում, ձվի դեղնուցում, խմորիչներում: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:

Աշնանը օգտակար են նաև Е, С և А վիտամինները: С վիտամինը համարվում է հզոր հակաօքսիդանտ, կարևոր դեր է խաղում նյութափոխանակության համար: С վիտամին կա կանաչիում, բանջարեղենում, մրգերում, կարտոֆիլում, կաղամբում:
Е վիտամին առկա է ընկույզում, ձիթայուղերում, կաթի մեջ, ընդեղենում:

А վիտամինը ամրացնում է եղունգները և մազերը, լավացնում է մաշկը: А վիտամին առկա է միայն մսային ուտելիքներում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ